Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Մեր աշխատակիցները միջազգային կոնգրեսներում
ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Եղիազարյանը վերջերս մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած միջազգային կոնգրեսի աշխատանքներին:
Ստորև տպագրված հոդվածում նա ներկայացնում է կոնգրեսի նպատակը, խնդիրները և նշանակությունը բժշկական հասարակության համար:
«Ռուսաստանի դաշնության, ԱՊՀ երկրների և Եվրոպայի առողջապահությունը» վերնագրով 3-րդ միջազգային կոնգրեսի կազմակերպիչներն էին բուժաշխատողների համառուսաստանյան միավորումը,«Բժշկությունը կյանքի որակի համար» համառուսական հասարակական շարժումը և պալիատիվ բժշկության Ռուսաստանի ասոցիացիան:
Կոնգրեսը բացեց բուժաշխատողների համառուսաստանյան միավորման վարչության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Գ.Ա. Նովիկովը:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Ռուսաստանի սրտաբանական գիտաարտադրական համալիրի տնօրեն, Ռուսաստանի սրտաբանների գիտական միության պատվավոր նախագահ, ՌԳԱ և ՌԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ե.Ի. Չազովը:
Բացման հանդիսավոր արարողությունը ավարտվեց բուժաշխատողների համառուսաստանյան միավորման և ռուսաստանյան բժշկական հասարակության համագործակցության համաձայնության ստորագրումով:
Հնչեցին զեկուցումներ Ռուսաստանի առողջապահական հիմնախնդիրների, առողջապահության զարգացման ուղիների, բարեփոխումների, առաջընթացի, ինչպես նաև Ավստրիական բժշկության գերազանց որակի, և Գերմանիայի առողջապահական զարգացման տենդենցների և առանձնահատկությունների վերաբերյալ: Հետաքրքիր էին հատկապես ավստրիական բժշկության ինովիացիոն անհատական բուժման, հիմնական դրույթների, բնակչության օնկոլոգիական օգնության որակի և մատչելիության բարձրացման հեռանկարների և արդիական խնդիրների, ինչպես նաև առանց հավելյալ ազդեցության քիմիաբուժման (թերապիայի) մասին ելույթները:
Առանձնակի ընդգծվեց բուժքույրերի ասոցիացիայի դերը մասնագիտական կրթության զարգացման մեջ:
Պլենար նիստից հետո կոնգրեսի աշխատանքները ընթացան երեք ստորաբաժիններով` պալիատիվ բժշկական օգնություն` ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, բուժկազմակերպությունների գործունեության արդիական ասպեկտները, բնակչության ուռուցքաբանական օգնության որակի և մատչելիության բարձրացման հեռանկարները և արդիական խնդիրները, մոնիթորինգի և հսկողության մեխանիզմները:
Կոնգրեսի աշխատանքներին առաջին անգամ ներկայություն ցուցաբերեց Հայաստանը: Նախորդ` 1-ին և 2-րդ միջազգային կոնգրեսներին հայ գիտնականները մասնակցել են հոդվածների և թեզիսների ձևով: Կոնգրեսի կազմկոմիտեն մեծ հարգանքով և պատվով ընդունեց իմ մասնակցելու ցանկությունը` զեկուցողի կարգավիճակով: Սակայն ավելի հաճելի էր, երբ բացման օրը իմացա, որ պաշտոնապես Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին տեղ են հատկացրել բացման արարողության նախագահությունում: Իսկ կոնգրեսի ծրագրին անոթանալուց հետո բարձր պատասխանատվության զգացումով ընդունեցի այն փաստը, որ ինձ նշանակել էին 2-րդ` «Բուժկազմակերպությունների գործունեության արդիական ասպեկտները ժամանակակից պայմաններում» բաժնի համանախագահ: Պետք է նշեմ, որ բոլոր ելույթները հետաքրքիր և բազմաբովանդակ էին: Իմ ներկայացրած զեկուցման վերնագիրն էր «ՀՀ մանկական ակնաբուժական օգնության կազմակերպման տարածաշրջանային առանձնահատկությունները», որտեղ ներկայացված էր լայնածավալ աշխատանքի արդյունքները մանկական ակնաբուժական օգնության կազմակերպման և ցուցաբերման մոդելի ստեղծման, կիրառման, սքրինինգային ծրագրերի ներդրման, ծառայությունների գործունեության գնահատման և բժշկական արդյունավետության վերաբերյալ ՀՀ տարածաշրջաններում (Շիրակ, Լոռի, Սյունիք) և ԼՂՀ-ում:
Միաժամանակ ուզում եմ նշել, որ հանդիսանում եմ ԱՊՀ երկրների «Աչքի առաջնային հատվածի» փորձագիտական խորհրդի անդամ: 2012-ին ապրիլին Բարսելոնա քաղաքում հանդես եմ եկել ելույթով` «ՀՀ մանկական և պատանեկան բնակչության աչքի առաջնային մակերեսի հիվանդությունների տարածվածության համաճարակաբանական բնութագիրը» թեմայով:
Կարծում եմ` ԵՊԲՀ համագործակցությունը ՌԴ բժշկական համաժողովների և կոնգրեսների միջոցով կունենա շարունակական և հեռանկարային բնույթ և կնպաստի Հայաստանի գիտաբժշկական ներուժի ներկայացմանը միջազգային ասպարեզում, մասնագիտական փորձի փոխանակմանը, ինչպես նաև առողջապահական և բժշկական հիմնախնդիրների ընդհանուր քննարկմանը տարբեր տարածաշրջանային մակարդակներում:
06.09.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ